ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Որովհետև Նրանո՛վ դուք կաք Քրիստոս Հիսուսի մեջ, որը եղավ մեզ համար Աստծուց եկած իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն

Որովհետև Նրանո՛վ դուք կաք Քրիստոս Հիսուսի մեջ, որը եղավ մեզ համար Աստծուց եկած իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն
07.02.2017 | 10:59

Երբ մտածում ենք Ամենակալ Արարչի սիրո մասին, որով մտահղացավ ստեղծել Տիեզերքը և մարդուն՝ որպես նրա իշխան, իրապես անհավատալի է թվում գեհենի գոյության հավանականությունը, բայց միտքը ակամայից բախվում է այդ անհավանական ու մերժելի իրականությանը, երբ հիշում ենք մեր մեղավոր, մեղսալի ու մեղսահակ բնությունը, որը կարծես Աստծո սերը ցավի ու տառապանքի վերածող տրանսֆորմատոր լինի, երախտամոռության ու ամենայն չարիքի ու հենց գեհենի ծննդավայր:


«Մենք ամենքս պիղծ դարձանք, և մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց, մեր անօրենությունների պատճառով մենք ամենքս ցած թափվեցինք ինչպես տերև. հողմերը քշեցին մեզ» (Ես. 64.6): Այս է մարդու ողջ արդարությունը, որով նա չի կարող կանգնել Աստծո դատի առաջ: Տերը մեզնից պահանջում է, ավելի ճիշտ, մեզ առաջարկում է ավելի վավերական և վստահելի արդարություն, քան մարդկային խաբուսիկ ինքնաբավությունը և անձնապաստանությունը, որոնց ժամանակին ապավինում էին Հիսուսի լսարանի բարձրաստիճան ժողովրդապետերը և վայ-առաջնորդները՝ փարիսեցիները և օրենսգետները: «Փարիսեցի» բառն այսօր իր առաջին իմաստով ընկալվում է որպես կեղծավոր և ոչ որպես ժամանակի հրեական կրոնական խմբի անդամ: «Բայց ասում եմ ձեզ, որ, եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, Երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 5.20): «Նախ դուք ձեզ զգույշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է» (Ղուկ.12.1): «Վա՜յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի, սամիթի և չամանի տասանորդը, բայց թողել եք օրենքի ամենից կարևորները՝ արդարադատությունը, ողորմությունը և հավատը. հարկ էր այս անել և այն չթողնել: Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք և ուղտերը կուլ եք տալիս» (Մատթ. 23.23-24):

Մերօրյա փարիսեցիների համար էլ հավատը լոկ արտաքին, ձևապաշտական արարողակարգ է, մարդկանց աչքին լավ երևալու, ոչ թե հոգեպես կատարելագործվելու ջանադրություն, ոչ թե լավ օրինակ լինելու, այլ վատ օրինակ չլինելու զուր ջղապրկում. «Տերը նրանց ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի ու պնակի արտաքինն եք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ: Անմիտնե՛ր, չէ՞ որ Նա, Ով արտաքինը ստեղծեց, նաև ներքինը ստեղծեց» (Ղուկ.11.39-40):


«Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտի, որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է: Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն էին. այնուհետև ավետարանվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն (օրենքը շրջանցելով- խմբ.): Ավելի հեշտ է, որ Երկինք ու Երկիր անցնեն, քան թե օրենքից մեկ նշանախեց ընկնի» (Ղուկ.16.15-17): Աստծո օրենքը սիրտը փոխելու համար է: Ոչ թե ինքնարդարացման, այլ Քրիստոսով արդարանալու համար է: «Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին: «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր: Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. «Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես՝ հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»: Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը Երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»: Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը. որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ.18.9-14):


Առանց Աստծո մենք ոչինչ եք, ոչ շնորհալի ենք, ոչ առաքինի, ոչ կատարյալ, ոչ անգամ կարող ենք ապրել ու գործել. «Նրանով ենք ապրում և շարժվում և կանք» (Գործք.17.28), «քանզի Նա է հաջողեցնում մեր մեջ կամենալն ու կատարելը ըստ Իր կամքի հաճության» (Փիլ. 2.13): Ի՞նչ էր անում փարիսեցին: Նա, կանգնած փառքի ու մեծության Տիրոջ առաջ, մեծարում ու փառավորում էր ինքն իրեն. հափշտակում էր Աստծո փառքը, իբր գոհանում էր Երկնքի ու Երկրի Ամենակալ Արարչից, բայց ինքն իրեն էր գովում, կանգնած երկնավոր Դատավորի առաջ, դատում էր իր եղբորը: Նա, ըստ էության, չէր աղոթում, ասես հաշվետվություն էր տալիս, բայց իրեն հաշիվ չէր տալիս, թե ում առաջ էր կանգնած: Իզուր չի ասում, թե ինքն իրեն էր աղոթում: Նախանձախնդիր էր հայրենի ավանդներին և գիտակ էր գրքերին, սակայն ասես չէր կարդացել. «Մի՞թե ականջ Ստեղծողն Ինքը չի՞ լսի, կամ աչք Ստեղծողն Ինքը չի՞ տեսնի» (Սաղմ. 93.9): Եվ Աստված, Ով ոչ միայն լսում է ու տեսնում, այլև քննում է սրտերն ու երիկամները, լսեց մաքսավորի կիսաձայն հեծեծանքը և լսելիքը դարձրեց փարիսեցու բարձրագոչ ինքնամեծարանքից:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին
Գորիս

Դիտվել է՝ 2761

Մեկնաբանություններ